Ներքին 2 տարի առաջ - 14:30 15-03-2024

Իշխանություն եք ուզում՝ գնացեք քվե ստացեք, մեզնից ի՞նչ եք ուզում. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Դուք փորձում եք տարբեր ճանապարհներ գտնել՝ ստիպելու մեզ հերթական անգամ հրաժարական տալ, որը գուցե ձեզ և պատկերացրած մարդկանց հնարավորություն տա իշխանության գալ: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին:

«Ես՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, կարող եմ միայն խորհուրդ տալ, հորդորել, որ դրա ճանապարհը մեկն է՝ ժողովրդի քվեն»,- ասաց Արարատ Միրզոյանը և հիշեցրեց, որ երբ երկրում քաղաքական ճգնաժամ կար, իրենք հրաժարական են տվել, նորից գնացել ընտրության ու ժողովուրդը որոշել է իշխանություն տալ։

«Ոզո՞ւմ եք մի անգամ էլ անենք այդ վարժությունը, հո մենք բոլորս միասին փորձանք չենք էս ժողովրդի գլխին: Իշխանություն եք ուզում՝ գնացեք քվե ստացեք, մեզնից ի՞նչ եք ուզում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից