Ներքին 2 տարի առաջ - 22:53 13-03-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ղազախստանի նախագահի դիրքորոշումը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը՝ խստորեն դատապարտելով այդ երկրի դիրքորոշումը, որով լռելյայն համաձայնության կնիք է դրվում ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված բոլոր հանցանքների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համահայկական միության հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից արված խիստ կողմնակալ հայտարարությունները մեծ հիասթափություն են առաջացնում։ Ղազախստանի նախագահն իր ժողովրդի անունից մեծ ոգևորությամբ է արտահայտվել Ադրբեջանի ռազմական հաջողությունների վերաբերմամբ։ Ստացվում է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արժևորելով, Ղազախստանի նախագահն իր և իր ժողովրդի անունից լռելյայն համաձայնության կնիք է դնում այն բոլոր հանցանքների վրա, որ իրականացվել է ադրբեջանական վարչակարգի կողմից։

2020-2023 թթ․ և դրանից հետո ադրբեջանական «հաղթական» տարեգրությունը ոչ այլ ինչ է քան մարդկության դեմ ուղղված հանցանքների անթվարկելի շղթա։ Ադրբեջանը քանիցս պետական մակարդակով խոստովանել է իր պատերազմասիրությունն ու բանակցություններից շարունակաբար հրաժարվելու միտումները, ինչը իրապես հղի է մեծ ողբերգություններով։

Նշանակում է, որ Ղազախստանը ևս սատարում է աշխարհում ուժի միջոցով խնդիրների լուծման մեթոդները, սատարում է հումանիտար աղետներ հարուցելն ու էթնիկ զտումներ իրականացնելը, նշանակում է Ղազախստանը ևս պատրաստ է աչք փակել Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-ազգային մշակութային ժառանգության ցինիկաբար ոչնչացման փաստի վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ հանցակցություն։ Եթե Ղազախստանի նախագահն իրապես առաջնորդվեր արդարության վերականագնման ազնիվ մղումներով, ապա կպահանջեր Ադրբեջանի նախագահից անհապաղ քայլերի դիմել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի բռնի տեղահանաված հայության անօտարելի իրավունքների վերականգնման ուղղությամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ղազախստանի նման դիրքորոշումը։ Վարչակարգերը գալիս և գնում են, սակայն ողջ պետության անունից արված անկշռադատ արտահայտությունները մնում են՝ ստվերելու տասնամյակներով ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մենք պահանջում ենք վերանայել այս հանցածին մոտեցումը, որը կարող է ապագայի աղետների պատճառ դառնալ, և հորդորում չջանալ հաճոյանալու այն վարչակարգին, որը հաստատվել է սեփական ժողովրդի կամարտահայտման հատկության տոտալ ոչնչացման միջոցով և ճիգեր է գործադրում աղետաբեր բարքերն արտահանելու նույնիսկ տարածաշրջանից դուրս»:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան