Ներքին 1 տարի առաջ - 13:55 07-08-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը ողջունել է Տոյվո Կլաարի հայտարարությունը՝ ԼՂ հայության վերադարձի իրավունքի մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։

«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Jam.news-ին տված հարցազրույցում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ «Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։ Կլարը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ «առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է»։ Կլաարը խոսել է նաև այն մասին, որ գոյություն ունի Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում նախկինում բնակված հայերի խնդիր ևս։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։ Այս հայտարարությունն իր կարևորությամբ շոշափում է երկու հիմնահարց՝ առաջինը Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի անժխտելի անհրաժեշտությունը, որը իրապես Ադրբեջանի պարտավորությունն է, իսկ երկրորդը՝ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում նախկինում բնակված և 1988-1992 թթ․ էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրն է, որը տասնամյակներ շարունակ չի ստացել միջազգային իրավաքաղաքական անհրաժեշտ գնահատական։ Թեև ժամանակագրորեն երկու խնդիրները միմյանցից անջատ են, դրանք տեղի են ունեցել տարբեր պայմաններում և հանգեցրել են տարբեր հետևանքների, սակայն պատմականորեն կազմում են միևնույն հակահայկականության երկու իրար հաջորդող փուլեր, որոնք հետապնդել են միևնույն նպատակը՝ հայազրկել հայկական բնակավայրերը և հայաբնակ, հայահոծ շրջանները, ջնջել տվյալ տարածքներում հայկականության բոլոր ապացույցները, էթնոցիդի ենթարկել հայկական մշակութային արեալը։ Կատարելապես միևնույն գործողություններն այսօր Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Հետևապես, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման խնդրի մասին խոսելիս միջազգային հանրությունը, տարանջատելով երկու խնդիրներն, այնուհանդերձ, պետք է հստակորեն տեսնի դրանցում առկա պատճառահետևանքային կապը, ադրբեջանական «տարբեր» վարչակարգերի նույնությունը, երբ խոսքը գնում է հայկականության ոչնչացման մասին։ Տոյվո Կլաարը և միջազգային հանրության մյուս հեղինակավոր ներկայացուցիչներ պետք է գիտակցեն, որ էթնիկ ռասիզմով տասնամյակներ շարունակ սնված հասարակությունը վերածվել է ահաբեկչածին զանգվածի, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում Տոյվո Կլաարին իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնել անցյալի հանցանքների նկատմամբ համապատասխան պատժի ու պատասխանատվության անհրաժեշտությունը և նպաստել նման մեխանիզմների ստեղծմանը, համաշխարհային քաղաքական կամքի բյուրեղացմանը և երևույթների անաչառ մեկնաբանմանը»,- ասվում է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի