Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարքի այցն Ադրբեջան
copy image url

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարքի այցն Ադրբեջան

Ներքին Արտաքին 3 ժամ առաջ - 19:21 06-05-2025
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն.

«Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների վրա՝ համակարգային կերպով թիրախավորելով քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանական ազգայնականության հիմքերից մեկը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ կրոնական խտրականությունը, որն արտահայտվել և արտահայտվում է քրիստոնյա փոքրամասնությունների բացահայտ կամ քողարկված ճնշումներով և քրիստոնեական ժառանգության պարբերական ոչնչացմամբ։

Այցելելով Բաքու՝ Համայն Ռուսիո պատրիարքը հարկ է, որ բողոքի ձայն բարձրացներ քրիստոնեական արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականության պետական քաղաքականության հանդեպ։ Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում, սակայն արդյոք վերջինս չի՞ խորհել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիներում այլևս չեն մատուցվում պատարագներ՝ քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և հայկական հոգևոր արժեքների և մշակույթի հանդեպ էթնոցիդի քաղաքականության հետևանքով։

Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն հանձնառու չի համարում տարածաշրջանի քրիստոնյաների հոգևոր արժեքների պահպանության և կրոնական իրավունքների իրացման երաշխավորված հնարավորության ապահովման համար։

Պատրիարք Կիրիլի մեկ այլ քայլը՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով գալիս է հաստատելու Պատրիարքի անհամարժեք և կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։ Փաստորեն պատրիարք Կիրիլը պարգևատրել է սրբադասված Օլգայի շքանշանով այն անձին, որը փաստացի հովանավորում է նաև Ադրբեջանում ռուսական ժառանգության ոչնչացումը։

Ամենևին գաղտնիք չէ, որ Բաքվում հայկական գերեզմաններից բացի թիրախավորվում և պղծվում են ռուսական գերեզմանատները, Հայրենական պատերազմին նվիրված սիմվոլները։ Ադրբեջան նախագահն ու վերջինիս կինը կենդանի մարմնացումն են հայերի հանդեպ էթնիկ ատելության քարոզի համակարգայնության և հայկականության ոչնչացման պետական ծրագրի, որոնց աջակցությունը հավասարազոր է հանցակցության, իսկ հանցանքի «պարգևատրումն» էլ ավելի հեռուն է տանում քրիստոնեկան արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հավատակից ժողովուրդների հանդեպ դատապարտելի անտարբերության մեղքը։

Ադրբեջանի նախագահի ընտանիքը ուղիղ ժառանգն է այն վարչակարգերի, որոնք ցեղասպանություն են իրականացրել պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում՝ ոչ միայն պարբերական էթնիկ զտումների և բռնի տեղահանումների ենթարկելով տեղի բնիկ էթնիկ հայ բնակչությանը, այլև շարունակաբար ոչնչացնելով հայկական ազգային-հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողության միտումնավոր և նպատակադիր ջնջում և անցյալի իրողությունների կամայական այլախեղում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Համայն Ռուսիո պատրիարքի՝ սեփական կոչմանն անհամապատասխան գործողությունները։

Մենք կոչ ենք անում վերջինիս առաջին հերթին խորը բարոյական հարգանք դրսևորել համաքրիստոնեական արժեքների հանդեպ՝ հիմնված մարդակենտրոնության սկզբունքի վրա և այս տեսանկյունից բարձրաձայնել այն հարյուր հազարավոր քրիստոնյաների իրավունքների վերականգնման խնդիրը, որոնք բռնությամբ տեղահանվել են սեփական հազարամյա քրիստոնեական միջավայրից։

Մենք հորդորում ենք պատրիարք Կիրիլին աչալուրջ գտնվել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման անհերքելի փաստի նկատմամբ և պարգևատրման փոխարեն գործնական քայլեր ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու և դրանց համար պատժի ու պատասխանատվության կոչելու համար»։

Ամենից շատ դիտված

13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
22:35 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Մաքսիմ Միրզոյան․ ժողովրդավարություն՝ ազգային սովորույթներով և ավանդույթներով
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
23:13 Վենետիկի վերածված Երևանը՝ անձրևից հետո. տեսանյութ
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
09:05 Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փնտրում ամենավստահելի սուպերլրագրողին 
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է

Ձեզ գուցե հետաքրքրի