Ներքին 2 տարի առաջ - 17:00 12-03-2024

Բանկերը քաղաքացիներից գումար են շորթում, խոչընդոտում դոլարով գործարքները

Ամիսներ առաջ Oragir.News-ը հայտնել էր բազմաթիվ քաղաքացիների ահազանգերի մասին, որոնք բանկերում և տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլար փոխանակելիս կամ դոլարով գործարքներ անելիս արհեստական և անհաղթահարելի խոչընդոտների են բախվում և չհիմնավորված մեծ տոկոսներ վճարում։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ի՞նչ է փոխվել, և բանկերը ներկայում քանի՞ տոկոս են գանձում դոլարով գործարքների դեպքում։

«Ամերիաբանկը» մեզ հայտնեց, որ իրենց մոտ որոշակի սակագներ են գործում, արտարժույթի փոխանակման հետ կապված հաշվետար հաճախորդների մասով միջնորդավճարներ առկա չեն՝ բացառությամբ հին՝ մինչև 2008 թվականի թողարկման 100 դոլարանոցների, որոնց գործարքների պարագայում գանձվում է 1% միջնորդավճար։

«Արդշինբանկը» հայտնեց, որ 1996-2006 թողարկված դոլարների փոխանցման և առքի պարագայում 0.5% միջնորդավճար է գանձվում, 2006-ից հետո թողարկվածների համար միջնորդավճար չկա։ Դա վերաբերում է ցանկացած դոլարի, իսկ վնասված և հնամաշ դրամային միջոցից 3% պահում են անում։

«Ակբա» բանկից էլ տեղեկացանք, որ մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարները փոխանակելիս՝ 5% պահում են կատարում, 1996-2003 թվականների 5, 10, 20, 50 դոլարանոցների դեպքում՝ 1%։

Բանկերը հայտնեցին, որ յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում իր սակագները, սակայն նշեցին, որ Կենտրոնական բանկի կողմից այդ միջնորդավճարները վերահսկվում են։

Oragir.news-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Կենտրոնական բանկ, որտեղից մեզ հայտնեցին.

«Եթե հարցը վերաբերվում է նրան, թե արդյո՞ք Կենտրոնական բանկը նման որոշում ունի, թե ոչ։ Ասեմ, որ ո՛չ, Կենտրոնական բանկը նման որոշում չի ընդունել, բայց վերահսկում է պահումները»։

Տեղեկացանք, որ «ՎՏԲ» բանկը դոլարի փոխանակման ժամանակ տոկոս չի պահում։ ՎՏԲ-ից մեզ հայտնեցին, որ իրենք միայն «չենջ» են անում, դոլարային գործարքներ չեն կատարում։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մնացած բանկերի համեմատ իրենց բանկում տոկոս չեն պահում, ՎՏԲ-ից մեզ պատասխանեցին․ « Դա պայմանավորված է նրանով, որ մերը ռուսական բանկ է, դոլարով և եվրոյով գործարքներ կատարել չի լինում, այդ պատճառով էլ չի պահվում»:

Ուշագրավն այն է, որ բացի դոլարի առքի ու փոխանակման ժամանակ միջնորդավճար գանձելուց, բանկերի կողմից արդեն միջնորդավճար է գանձվում նաև դոլարը մանրելու ժամանակ, երբ մարդ ցանկանում է դոլարը մանրել դոլարով։ Այս դեպքում հարց է առաջանում, որ եթե՝ դոլարը փոխանակում ենք դոլարով, ոչ թե փոխարինում ենք դրամի, ապա ի՞նչն է պատճառը, որ այս դեպքում ևս քաղաքացիներից գումար է գանձվում։ Բանկերն այս հարցին չեն կարողանում պատասխանել։

Տպավորություն է, թե ՀՀ կառավարությունը քաղաքացիներից բանկերի միջոցով գումար շորթելու տարբերակ է գտել։

Նշենք նաև, որ փորձագետների գնահատմամբ՝ դոլարային այս խնդիրը պայմանավորված էր ՌԴ-ի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներով, որոնք կոշտացել են 2022-ին սկսված ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան