Ձեզ լավ օր եմ մաղթում. Գլխավոր դատախազը` իր մեքենաները ԵՊՀ հետիոտնային գոտի մտցնելու մասին. բացառիկ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 11-03-2024
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ դասախոսում է Երևանի պետական համալսարանում, պարզվում է՝ արտոնյալ կարգավիճակ ունի մյուս դասախոսների նկատմամբ։ Բացի այն, որ Վարդապետյանը համալսարան է ժամանում անվտանգության 2 աշխատակցի ուղեկցությամբ, դեռ մի բան էլ նրա ծառայողական ավտոմեքենաները թույլ են տալիս մուտք գործել ԵՊՀ բակ, ինչն արգելված է։

Oragir.News-ը ԵՊՀ ժամանած Աննա Վարդապետյանին հարցրեց, թե ով է թույլատրել ավտոմեքենաները կայանել չթույլատրելի տարածքում, վերջինս, սակայն, հարցն անպատասխան թողեց։

Փոխարենը անվտանգության աշխատակիցներից մեկն այսպես արձագանքեց․ «Մեքենա չե՞ք տեսել երբեք»։

Ի դեպ, Աննա Վարդապետյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, և բացի գլխավոր դատախազ լինելուց` նաև որպես ՀԽ անդամ պետք է հետամուտ լինի ԵՊՀ-ում ապօրինությունների կանխմանը։

Ուշագրավ է, որ Արայիկ Հարությունյանը (այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար), երբ դեռ ԵՊՀ միջինից ցածր հնարավորությունների տեր դասախոս էր, Սերժ Սարգսյանի` ԵՊՀ կատարած ամեն այցից հետո լուսանկարներ էր տեղադրում ֆեյսբուքյան իր էջում՝ բողոքելով նրա դեմ, որ կանոնները պետք է ընդհանրական լինեն բոլորի համար։ Այսօր արդեն իշխանության եկած Արայիկ Հարությունյանն ու նրա թիմակիցները մոռացել են իրենց անցյալը և անում են բաներ, որոնց դեմ ժամանակին իրենք էին բողոքում։

Մանրամասները՝ տեսանյութում