Ներքին 2 տարի առաջ - 23:17 07-03-2024

Կարտոֆիլն արդեն ծիլ է տվել․ գյուղացիները դժգոհում են գյուղմթերքի իրացումից

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտադրած գյուղմթերքի մեծ մասը արտահանվում է Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ, բայց այս տարի գյուղացիները կանգնած են մեծ խնդրի առջև․ տոննաներով բերք են ստացել, բայց չեն կարողանում ստացված բերքը իրացնել։

Oragir.News-ին դիմել են Շիրակի մարզի ֆերմերները և դժգոհում են, որ չեն կարողանում ստացված բերքը իրացնել։ Նշում են, որ անգամ սերմացուն չեն կարող իրացնել. ո՛չ ներքին շուկայում, ո՛չ արտաքին։ Ասում են՝ առաջ սերմացու վաճառելու խնդիր էլ չկար, բերքը արտահանել են, իսկ հիմա բերքը ծիլ է տվել, փաստացի իրենց ամիսների տանջանքը ջուրն է լցվում։

«Արդեն մարտ ամիսն է, ծիլ է տվել կարտոշկեն, եթե մե քիչմ էլ մնա, սաղ բերքը կփչանա։ Մե տարիմ կարկուտը կտանի, մե տարիմ երաշտը, մե տարիմ էլ բերք հա ունիս, հա չունիս։ Ես կզարմանամ՝ մենք պատերազմող երկիր ենք, գյուղնախարարություն չունինք։ Եսօր գյուղացու թիկունքին պետությունը կանգնած չէ։ Արցախ կարտահանեինք, Ռուսաստան, սաղ չորցրեց։ Հմի մենք ինչ էնենք, թողնինք, էս երկրից էրթա՞նք, որ լավ էղնի։ Եթե ըսպես պտի էղնի, էլ կարտոշկա ընչի ցանեմ, իմ քյարս որն է, որ պտի կովի դեմը լցեմ»,-ասում է Ազատան գյուղի ֆերմերներից մեկը։

Գյուղացիներից մեկն էլ ասում է, որ ոչ մի տարի այսպես չի եղել։ Եղել են խնդիրներ Լարսի հետ կապված, բայց խնդիրը արագ լուծվել է, կրած վնասը շատ չի եղել։

«Գյուղատնտեսության նախարարություն ունեինք, խնդիր կեղնիր գիտեինք ուր դիմել։ Հմի ում դիմես, մեկը մյուսից խաբար չեն, բայց մեզի տնտեսական աճի մասին ստերով կկերակրեն...։ Գյուղացին թանկ ու կրակ վարկը կվերցնե պարարտանյութին, ամեն ինչին փող կուդա, չհաշված շան տանջանքը։ Պահած բան չէ, ըդքան կտանջվինք, որ եկամուտ ունենանք, բայց եսօր պետությունը մեզի կրակի առաջ է կանգնեցրել։ 2 տոննա կարտոշկեն ես ուրդեղ ծախեմ, ինչ էնեմ...2 տոննա կարտոլի հետ խաղ կենես։ Ըսպես գնաց կարտոշկի ցանքատարածությունները կպակսին, մեր քյարը ինչ»,-ասում է բնակիչը։

Մեզ դիմած գյուղացիներն ասում են, որ պետությունը պետք է մի բան մտածի, ոչ թե նստի ու ստվերով լցնի մարդկանց գլուխները։ Ասում են՝ քանի որ հիմա Արցախը չկա (որովհետև իրացման շուկաներից մեկն էլ Արցախն էր), գոնե Ռուսաստանի հետ չփչացնեն հարաբերությունները, որպեսզի գյուղացին կարողանա իրացնել ստացված բերքը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի