Ախուրյանի ջրամբարում ռեկորդային ջրապաշար կա տարվա այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան
Ախուրյանի ջրամբարում՝ ռեկորդային ջրապաշար տարվա այս ժամանակահատվածի համար, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հոկտեմբերի 6-ի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է 432 մլն մ³։ Սա ջրամբարի շահագործման ողջ պատմության ընթացքում տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,- գրել է նա։