ԱՄՆ-ում տոնական տրամադրություն է տիրել․ պրոդյուսեր Արա Ղազարյանը նշել է ծննդյան հերթական տարեդարձը՝ իր շուրջը համախմբելով ընկերներին ու հարազատներին։
Առիթը նշելու համար նա կազմակերպել է շքեղ խնջույք, որի ամենահետաքրքիր կադրերով էլ կիսվել է սոցիալական ցանցերի իր էջերում։ Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ տոնակատարությունն անցել է ջերմ ու ուրախ մթնոլորտում։
Մինչդեռ Անի Երանյանի հրապարակումները ևս անտարբեր չեն թողել հետևորդներին։ Դերասանուհին նոր տեսանյութեր է հրապարակել Մհեր Բաղդասարյանի հետ։ Ջերմ ու հուզիչ կադրերից մեկում Անին նույնիսկ սեր է խոստովանում Մհերին։
Հիշեցնենք, որ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին խոսակցությունները շրջանառվում են դեռևս 2022 թվականից։ Նույն տարվա հոկտեմբերին նրանք հանդես եկան համատեղ ռեալիթի շոուով՝ հեռուստադիտողներին ներկայացնելով իրենց առօրյան Լոս Անջելեսում։
2023 թվականի սկզբին Մհերը խոստովանեց, որ զգացմունքներ ունի Անիի նկատմամբ, իսկ արդեն 2024 թվականին հայտարարեց, որ իրենք երջանիկ են միասին։
Այս անգամ էլ զույգի նոր հրապարակումները կրկին ուշադրություն են գրավել՝ ցույց տալով, որ նրանց ջերմ հարաբերությունները շարունակում են մնալ հանրության հետաքրքրության կենտրոնում։