Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 07-03-2024

«Զվարթնոց»-ից հետո ռուսներին քշելու են նաև հայ-իրանական սահմանից

Անվտանգությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ամրացնել անկախությունը։ Այն ամրացնելու առաջին խնդիրը ռուսական ազդեցությունը չեզոքացնելն է կտրուկ կամ քայլ առ քայլ։ Կարող է թվալ, թե կտրուկ ուղին ռիսկային է։ Սակայն բախտակից երկրների փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կտրուկ են չեզոքացրել ռուսական ազդեցության գործիքները, միանգամից կտրել բոլոր կապերը, քիչ են տուժել։ Իսկ այն երկրները, որոնք անվստահ քայլերով են փորձել նվազեցնել ռուսական ազդեցությունը, հակազդեցության են բախվել։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը գնում է ռիսկային՝ քայլ առ քայլ ճանապարհով։

Այդպիսի քայլի մասին ազդարարվեց մարտի 6-ին։ ԱԺ-ում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ «Այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Ինչո՞ւ են ռուսներին դուրս հրավիրելը սկսում «Զվարթնոց»-ից։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ռուսների աջակցությամբ իշխանություն ստանալուց առաջ խոստացել է չլուծել հայ-ռուսական պայմանագրերը, վեկտոր չփոխել։ Օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների գտնվելու և գործառույթների մասին պայմանագիր գոյություն չունի։ Փորձագետները նշում են, որ հայ-ռուսական պայմանավորվածություն կա, ըստ որի՝ ռուս սահմանապահները մնալու են ՀՀ սահմաններին այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն սահմանապահ կարողություններ չի զարգացրել։ ՀՀ-ի անհրաժեշտ կարողությունների մասին ԱԽ քարտուղարի ընդգծումը հենց այդ մասին է։ Հետևաբար՝ «Զվարթնոցը» միակը չի լինելու, որտեղից դուրս կհրավիրեն ռուսներին։

Ենթադրելի է, որ ապրիլ-մայիս ամիսներին ռուս սահմանապահներին քշելու են նաև հայ-իրանական սահմանից։ Դրանից շահելու են ոչ միայն ՀՀ-ն ու նրա իրական դաշնակիցներն, այլև Իրանը։ Նույն հիմքով՝ առանց հայ-ռուսական պայմանագրերը խախտելու, հնարավոր է ռուսական զորքերը դուրս հրավիրել նաև հայ-թուրքական սահմանից։ Այս քայլերից հետո ՀՀ անկախությունը կամրանա, նրա միջազգային հեղինակությունը կբարձրանա, ռազմաքաղաքական նոր դաշնակիցների հետ գործընկերությունը կզարգանա, կստեղծվեն անվտանգային միջազգային երաշխիքներ։

Հանրային խոսույթում մտավախություն կա, որ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին վռնդելը Մոսկվան որակելու է որպես ոչ բարեկամական քայլ և փորձելու է սադրանքներ անել։ Հավանական է համարվում, որ ՌԴ-ն կփորձի հայ-ադրբեջանական բախում հրահրել, ոտքի հանել ռուսական գործակալներին և ազդեցության գործակալներին, ներքաղաքական լարվածություն հրահրել և այլն։

Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝ ՌԴ-ն հրաժարվել է ՀՀ-ի նկատմամբ ունեցած իներցիոն, ագրեսիվ նկրտումներից, և մեծ քաղաքականության կուլիսներում ՀՀ-ի վերաբերյալ պայմանավորվածություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ եթե առաջիկա օրերին ռուսներն ու նրանց գործակալները սադրանք չանեն, նշանակում է՝ արջի ժանիքները հանված են, մագիլները կտրած։

Իսկ եթե առաջիկա ԱԺ ընտրությունների արդունքում Նիկոլ Փաշինյանին փոխարինի անկախության պաշտպանությանն իրապես նվիրված քաղաքական գործիչ, ապա ՀՀ-ն իրավունք կնվաճի անկախ արտաքին, անվտանգային քաղաքականություն վարել, ձեռք բերել դաշնակիցներ և նրանց աջակցությամբ արդյունավետ դիմագրավել պաշտպանական, անվտանգային մարտահրավերները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին