Մամուլ 2 տարի առաջ - 08:08 06-03-2024

Գրիգոր Մինասյանը փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծես փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին՝ չի ուզում հրաժարվել Արցախից։ Այդ մասին վկայում են Մինասյանի կատարած գնումները։

Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել «Undiscovered Armenia» գիրքը («Չբացահայտված Հայաստան»), 2 օրինակով, որն ունի 12 գլուխ՝ Հայաստանի 11 մարզերի եւ Արցախի մասին։ Գրքում պատկերված է Արցախի ու Հայաստանի բնաշխարհը։ Գիրքը հրատարակող «Զանգակ» գրատունն իր կայքում գրել է, որ այն «հրաշալի նվերի տարբերակ է արտերկրում ապրող այն մարդկանց համար, ովքեր ֆոտոգրքերի եւ բնության սիրահար են»։

Ենթադրվում է, որ Մինասյանը գրքերը ձեռք է բերել ինչ-որ մեկին նվիրելու համար, մնում է հասկանալ՝ պոկել-հանե՞լ է Արցախին նվիրված 12-րդ գլուխը, թե՞ գիրքն ամբողջական է նվիրել՝ «չվախենալով, որ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց