Ներքին 3 տարի առաջ - 09:30 12-10-2022

Որ նոտարի գործունեությունն է կասեցրել Գրիգոր Մինասյանը

Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ «Երևան» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

ԱՆ-ից տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վերահսկողական վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ:

Թեեւ ԱՆ-ն չի նշել նոտարի անունը, բայց մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Ատոմ Հայրապետյանի մասին է։ Վերջինս նոտար է նշանակվել դեռեւս 2014թ՝ Հրայր Թովմասյանի օրոք։

Նա երկար տարիներ եղել է հայտնի եւ փորձառու նոտար Էմմա Շաբոյանի օգնականը, եւ երբ վերջինս աոողջական պատճառներով աշխատանքից ազատվելու դիմում է գրել, օգնել է իր «աջ ձեռքին» նոտար նշանակվելու հարցում։

Հայրապետյանի նշանակման ժամանակ «Հրապարակը» գրել էր, որ Բաղրամյան 1-ի գրասենյակում աշխատում է նաեւ Ատոմ Հայրապետյանի եղբայրը՝ Արտյոմ Հայրապետյանը, որը նախարարության թույլտվությամբ խորհրդատվություն է տալիս, ինչպես նաեւ նրանց հայրը, որն այնտեղ եւ մաքրող է, եւ արխիվի աշխատող, որը գործեր է հանում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից