Ներքին 3 տարի առաջ - 18:01 19-10-2022

Գրիգոր Մինասյանը չգիտի, թե ինչքան է մնալու նախարարի ԺՊ. ԱՆ-ում անորոշ վիճակ է

Ինչպես արդեն հայտնի է, Կարեն Անդրեասյանն արդարադատության նախարարի պաշտոնից ու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Նիկոլ Փաշինյանի կողմից «նշանակվել» է ԲԴԽ նախագահ՝ Փաշինյանի համար դառնալով նոր Ջհանգիրյան ԱԺ հենց առաջիկա քառօրյային, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-7-ը. ՔՊ-ն հենց այդ ժամանակ նրան գործուղեց ԲԴԽ:

Կարեն Անդրեասյանը գնացել է ԲԴԽ, բայց ոչ միայնակ, այլ իր տեղակալ Երանուհի Թումանյանցի հետ, ով հաճախ էր Կարեն Անդրեասյանին ներկայացնում ԲԴԽ-ում։ Երանուհի Թումանյանցը երկար ճանապարհ է անցել Կարեն Անդրեասյանի հետ, և ըստ ամենայնի՝ անփոխարինելի մարդ է նրա համար։ Բանն այն է, որ ԲԴԽ գնալով՝ Կարեն Անդրեասյանն այդ պաշտոնը «ժառանգություն է թողել» իր՝ արդեն նախկին տեղակալ Գրիգոր Մինասյանին, ով այժմ ԱՆ նախարարի ԺՊ պաշտոնում է հավանաբար նրա համար, որ ընկերներ են, ինչպես Անդրեասյանն էր նշել լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Գրիգոր Մինասյանը, որը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է, ժամանակին քննադատել է Նիկոլ Փաշինյանին, սակայն այսօր նրա քաղաքական թիմում է, պաշտոն է զբաղեցնում․ «Այո՛, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաեւ եղել ենք գործընկերներ: Ես կարող եմ վկայել, որ իմ եւ նրա, եւ նաեւ մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»:

Թե ինչքան ժամանակ է Մինասյանը՝ որպես նախարարի ԺՊ, պատրաստվում մնալ անորոշ վիճակում, փորձեցինք անձամբ պարզաբանում ստանալ նրանից, ով մեզ հետ զրույցում, խուսափելով պատասխանել հարցադրմանը, թե ինչքան ժամանակ է դեռ մնալու ԱՆ նախարարի ԺՊ-ի պաշտոնում, պատասխանեց. «Խնդրում եմ՝ Մարիամի հետ կապ հաստատել, եթե հարցեր ունեք, որ ինքը ճիշտ համակարգի»,- նշելով, որ դրա հետ կապված որևէ բան չի կարող ասել, ինչից էլ պարզ է դառնում, որ դեռևս իր ճակատագիրը հենց իր համար է անորոշ։

Այնուամենայնիվ կապվեցինք նաև ԱՆ խոսնակ Մարիամ Մելքումյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Գրիգոր Մինասյանն այս պահի դրությամբ իրականացնում է նախարարի պարտականությունները՝ ժամանակավոր կատարող է համարվում, իսկ նախարարի նշանակումը նախագահի հրամանագրով է՝ վարչապետի առաջարկությամբ։ Ուստի արդեն քաղաքական որոշում կկայացվի՝ հասկանալու համար, թե ով է լինելու արդարադատության հաջորդ նախարարը։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչու է արդարադատության երկու փոխնախարարների հաստիքը դեռևս թափուր մնացել, սպասենք, տեսնենք։ Ես առաջարկում եմ հետևեք մեր պաշտոնական կայքերի ու մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջին, եթե ունենանք նոր նշանակում, պատշաճ ձևով կիրազեկենք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից