Ներքին 2 տարի առաջ - 17:28 05-03-2024

ՏՏ ոլորտը խթանող օրենսդրական փաթեթը ռազմավարական նպատակ ունի. Մխիթար Հայրապետյան

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է։ Այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։

«ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է, բայց կարևոր է հասկանալ, թե ինչու։ Արդյո՞ք մեր այս քայլերով, որոշումներով և այս նոր օրենքով մենք ցանկանում ենք էլ ավելի բարելավել առանց այդ էլ համեմատաբար ավելի լավ սոցիալական վիճակում գտնվող «այթիշնիկների» կյանքը։ Իհարկե՝ ոչ։ Արդյո՞ք մենք ուզում ենք այս օրենքով առանց այդ էլ համեմատաբար ավելի լավ վիճակում գտնվող բիզնեսի այս ճյուղում ավելի շատ գումար ներարկել և վերջ։ Իհարկե՝ ոչ։ Այսօրինակ հարցադրումները շատ են, բայց, կարծում եմ, որ պատասխանը մեկն է՝ օրենքը, որը պետք է գա խթանելու այս ոլորտը, նախ և առաջ մեր ռազմավարական նպատակների մասին է»,-ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին շատ են խոսում այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ երկիր։

«Հավատացնում եմ ձեզ, որ մոլորակի ևս 200 երկիր այդօրինակ հայտարարությամբ կարող է հանդես գալ։ Շատ կարևոր է, թե դրա տակ ինչ քայլեր և գործողություններ դրված կլինեն։ Իրականում սրանով կտարբերվենք, որովհետև ինքնին նման հայտարարությունները գեղեցիկ են և ամբիցիոզ, բայց կարևոր է պետության և մասնավորի վարքագիծը։ Արդյո՞ք հավատում ենք նրան, ինչ ասում ենք և արդյո՞ք մենք պատրաստ ենք բավարար չափով կամք դրսևորել, որ հասնենք մեր այդ երազանքին»,- ընդգծեց Հայրապետյանը։

ԲՏԱ նախարարը հավատում է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը Հայաստանում ունի ապագա։

«Ես անկեղծորեն դրան հավատում եմ, բայց որպեսզի այն իրականություն դառնա, մենք պետք է գնանք բարդ որոշումների ճանապարհով, ոչինչ հեշտ չի տրվելու մեզ»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան