Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:25 26-12-2024

ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։

Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։ «Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։

Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։

Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից և յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկական ներկայացուցչից։ Համակարգող խորհրդի նախագահն է Արդարադատության նախարարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը