Ներքին 2 տարի առաջ - 16:00 01-03-2024

Մարուքյանը կմեկնաբանի. ԼՀԿ-ում լուռ են ու չեն սպասում արտահերթի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Չնայած Մարուքյանն իր ազատման վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ ազատման պատճառը վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իրենց տեսլականների տարբերություններն են, այնուամենայնիվ նա չէր հստակեցրել, որ թե խոսքն ինչ տարաձայնությունների մասին է։ «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,- նշել էր նա։

Քաղաքական դաշտում և մամուլում կարծիքներ են հնչում, որ Մարուքյանի պաշտոնից հեռանալու որոշումը պայմանավորված է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքով։ Համաձայն դրանց՝ սպառվող ընտրություններին ընդառաջ Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։

Oragir.News-ը Մարուքյանի պաշտոնանկության և մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ կուսակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանից։ Վերջինս Էդմոն Մարուքյանի պաշտոնանկության վերաբերյալ հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ վերջինս առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա և պատճառների մասին ավելի մանրամասն կխոսի։

Ինչ վերաբերում է սպասվող արտահերթ ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես գալու վերաբերյալ պնդումներին՝ Դավիթ Խաժակյանն, ըստ էության, չհամաձայնեց դրանց՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ տեղեկություններ չունի։

«Պարոն Մարուքյանն ամեն ինչ կմեկնաբանի, բայց արտահերթ ընտրությունների ինֆորմացիա, կամ նախապատրաստում չկա, նման զարգացումներ չեմ տեսնում»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022-ի մարտին։ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր ձայների 1.22%-ը՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։

Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր է եղել դեռևս 2012 թվականից։ Առաջին անգամ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, այնուհետև 2017 թվականին «Ելք» դաշինքի, իսկ 2018-ին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակներով, որոնք նա գլխավորում էր։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է