Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:13 28-02-2024

Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի

Տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ներքին Հանդում ՌԴ սահմանապահ զորքերը ի՞նչ պայմանագրի հիման վրա են տեղակայված և ի՞նչ պատասխանատվություն ունեն։

Պատգամավորն իր հարցում նշեց, որ վերջին ռազմական միջադեպից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարել է, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է ՌԴ պատասխանատվության գոտի, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, թե ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում, ավելին՝ ՌԴ-ն թույլ չի տվել ԵՄ դիտորդական առաքելության մուտքը ՀՀ սուվերեն տարածք։

«Այսինքն՝ կառավարությունը ՌԴ-ին և ԵՄ-ին կանգնեցնում է այնտեղ, մեջտեղից դուրս է գալիս և ասում՝ իրար հետ պայմանավորվեք, իսկ պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ չունի։ Կառավարությունը այստեղ որտե՞ղ է, պետությունը կա՞, թե՞ չկա։ Միայն Ներքին Հանդով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում, հասցնում մեր երկրի տարածք»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց. «Որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարություների բերումով»։

«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է