Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ թատրոնի տնօրենի պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
Ողջույնի խոսքում Եզրաս սրբազանը նշեց, որ հոգևոր երգերի փառատոնը նաև հոգեշահ աղոթք է՝ կոչված ամրապնդելու Ռուսաստանում ապրող ժողովուրդների համերաշխությունն ու փոխադարձ սերը։
Նորին Սրբութիւնը չկարենալով մասնակցիլ այս համագումարին, իր պատգամը ղրկած էր, զոր ընթերցեց Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Անուշաւան Արքեպիսկոպոս Դանիէլեան։
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին:
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանին: