«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը
copy image url

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

Ներքին 2 տարի առաջ - 20:41 27-10-2022
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանին:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ խորհրդարանը հրապարակել է ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: