Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Կալիֆորնիայում հանդիպում է ունեցել Կրեմլի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ:
Բայդենը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Յուլիա և Դաշա Նավալնայայի հետ՝ «իր սրտանց ցավակցությունը հայտնելու նրանց` սարսափելի կորստի համար», ասվում է հայտարարության մեջ: Բայդենը վերահաստատել է ուրբաթ օրը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարությունը։
«Նախագահն իր հիացմունքն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի արտասովոր խիզախության, կոռուպցիայի դեմ պայքարելու առնչությամբ»։
Բայդենն ընդգծել է, որ «Ալեքսեյի ժառանգությունը շարունակվելու է ամբողջ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում մարդկանց միջոցով, ովքեր սգում են նրա կորուստը և պայքարում հանուն ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների»: