Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:16 21-02-2024

Գևորգյան Գեղամը ղեկավարում է մի կենտրոն, որը չկա․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Тут поднялся галдёж и лай, и только старый попугай
Громко крикнул из ветвей: «Жираф большой, ему видней».

2021թ «Փաշինյան Նիկոլ & Co»-ի ԵՊՀ-ի մասնաճյուղի ղեկավարությունը, ի նշան շնորհակալության (երախտագիտության), ԵՊՀ-ում ստեղծեց և ԵՊՀ-ի ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամի «կառավարմանը» հանձնեց «Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն»-ը: Կենտրոնն ունի կամ պետք է ունենա թվով 6 լաբորատորիա: Ըստ ԵՊՀ-ի պաշտոնական կայքի լաբորատորիաներից գործում է միայն Կոսմոլոգիայի լաբորատորիան: Ընդ որում, այն գործում է 2008թ մարտի 14-ից, այսինքն` վերջինս որևէ կապ չունի «Փաշինյան Նիկոլ & Co»-ի ԵՊՀ-ի մասնաճյուղի, առավելևս` Գևորգյան Գեղամի հետ: Մնացած 5 լաբորատորիան չկա: Համենայնդեպս, ԵՊՀ պաշտոնական կայքում դրանց վերաբերյալ չկա որևէ տեղեկատվություն: ԵՊՀ-ի իրազեկ աղբյուրները պնդում են, որ այդ լաբորատորիաները չկան նաև իրականության մեջ` ֆիկցիա են: Ստացվում է, որ Գևորգյան Գեղամը ղեկավարում է մի կենտրոն, որը չկա:

Գիտե՞ք ինչու: Որովհետև, «Փաշինյան Նիկոլ & Co»-ի «հեղափոխության» օրերին և դրանից հետո, Գևորգյան Գեղամը հանդես էր գալիս Վլադիմիր Վիսոցկու «старый попугай»-ի դերում:

Եվ վերջում`
Пусть жираф был неправ, но виновен не жираф,
А тот, кто крикнул из ветвей: «Жираф большой, ему видней»».

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր