Ներքին 5 տարի առաջ - 11:16 09-06-2021

Արարածը, որը կոչվում է Նիկոլ, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ. Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր էջում գրում է․

«Ազնվորեն, շատ ենք ցանկանում առողջ և բովանդակալից նախընտրական արշավ իրականացնել:

Բայց արարածը, որը կոչվում է Նիկոլ, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ և, ըստ էության, իր արշավը տանում է առճակատման հունով: Եթե նա, անգամ իր հոգեբանական անլիարժեքության բերմամբ, չի հասկանում դա, ապա նրա շրջապատը, թեկուզ իրենց իսկ ապագայի համար, պարտավոր է գիտակցել վտանգավորության աստիճանն այն ամենի, ինչ նա անում է: Չէ որ, եթե նա կարող է իրեն թույլ տալ խոսել վենդետաների և այլ ագրեսիվ դրսևորումների մասին, ապա չպետք է մոռանա և այն, թե ինչպիսի հույզերով են ահա արդեն քանի ամիս ապրում բազմաթիվ ծնողներն այն տղաների, որոնք անմեղ զոհվեցին պատերազմում:

Հիշե՛ք (հասկացե՛ք վերջապես), արդեն չկա այն Հայաստանը, որ կար 2018 թվի դեկտեմբերին: Այլ կա՛ այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմը քաղաքական մերժման առարկա է, և որի դեմ պայքարում են հասարակության իրական տրամադրությունները և լուրջ քաղաքական ուժերը: Այդ գործընթացը չի ավարտվի, մինչև նիկոլիզմը՝ որպես հակաազգային , հակապետական և անբարո երևույթ վերջնականապես չջնջվի երկրի քաղաքական պատմությունից:

Հավատացե՛ք, մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր հասարակության հետ քննարկել անվտանգության, երկրի հեղինակության վերականգնման, տնտեսական վիճակի լավացման և արտագաղթի կասեցման, Սփյուռքի հետ նոր օրակարգի ձևավորման հարցերը: Շատ դժվար է դա անել մի իրավիճակում, երբ ընդդիմախոսներդ հոգեպես անհավասարակշիռ են, երբ մեր աջակիցներին համատարած ահաբեկում և վախեցնում են,
երբ ամեն օր թշնամին գերեվարում է մեր քաղաքացիներին:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան