Ուղիղ եթեր
Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել
copy image url

Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել

Արտաքին 1 տարի առաջ - 18:21 20-02-2024
Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հիմնականում տուժել է Սարըբյուք թաղամասը: Ընդհանուր առմամբ փոթորիկը շուրջ 40 ծառ է արմատախիլ արել:

Թուրքական մեդիայում նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայում ուժգին փոթորիկների հետևանքով մի շարք շրջաններ շարունակում են տուժել: Քաղաքացիներից ոմանք փոթորիկը ֆիքսել են իրենց բջջային հեռախոսներով: