Ներքին 2 տարի առաջ - 12:58 20-02-2024

Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված են երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը. երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու ու սառը զենք կրելու ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել