Արտաքին 2 տարի առաջ - 14:20 19-02-2024

ՌԴ-ի և ՀՀ-ի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, կբացատրենք՝ դա ճիշտ է. Պեսկով

Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։ Դա լավ հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Այսպես է նա պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ նշել էր Մոսկվայից տարբեր դիրքորոշման մասին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։

Պեսկովն ընդգծել է, որ «մենք նրանց (Հայաստանի- «Ինտերֆաքս») հետ համաձայն չենք եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր ճշմարտացիությունը»։

Հիշեցնենք, երեկ Մյունխենի հայ համայնքի հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Դա մեր անկեղծ դիրքորոշումն է և նոր չէ, որ դրա մասին ասում եմ։ Խնդիրն էն ա, ցավոք, չենք կարող, էսպես ասած՝ «ազդեցություն ունենալ» այդ իրադրության վրա»։ Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն ա, մենք ո՞նց ենք զգացել մեզ Ուկրաինայում, լավ ենք, չէ՞ զգացել, դա փաստ է, մենք հո երախտամո՞ռ չենք։»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ