Արտաքին 2 տարի առաջ - 08:44 19-02-2024

Ուկրաինայում տեղի ունեցողը ՌԴ-ի համար կյանքի ու մահվան հարց է․ Պուտին

Ուկրաինայի ուղղությամբ տեղի ունեցողը Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար՝ միայն իրենց մարտավարական դիրքորոշման հարցը։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հարցազրույցից մի հատված լրագրողը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում։

«Կարծում եմ, որ մեզ համար, և առավել ևս արտերկրում գտնվող ունկնդիրների և հեռուստադիտողների համար, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ մեր մտքի ուղին, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր հարց է մեր երկրի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի ուղղությամբ: Նրանց համար սա իրենց մարտավարական դիրքի բարելավումն է, բայց մեզ համար ճակատագիր է, կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պուտինը։

Այս կերպ ՌԴ նախագահը պատասխանել է վերջերս Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում տեղ գտած պատմական հատվածի վերաբերյալ հարցին։

«Ես ուզում էի, որ մարդիկ, ովքեր կլսեն դա, հասկանան։ Հաջողվել է, թե ոչ` ես չեմ, որ պետք է դատեմ», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ