Արտաքին 2 տարի առաջ - 18:17 17-02-2024

Նավալնիի մորը հրաժարվել են որդու դիակը տրամադրել

Չնայած Ալեքսեյ Նավալնիի մորն ասել են, որ նրա մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում, այնուամենայնիվ, երբ կինը գնացել է դիահերձարան, հրաժարվել են դիակը տրամադրել՝ նշելով, որ իրենք նման դիակ չունեն։ Այս մասին հայտարարել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Փաստաբանը և Ալեքսեյի մայրը ժամանել են Սալեխարդի դիահերձարան։ Այն փակ է, չնայած գաղութի հավաստիացումներին, որ այն աշխատում է, և Նավալնիի մարմինն այնտեղ է։ Փաստաբանը զանգահարել է դռան վրա նշված հեռախոսահամարով։ Նրան ասել են, որ այսօր յոթերորդ մարդն է այդ հարցով զանգահարել, Ալեքսեյի մարմինը դիահերձարանում չէ», - ասաց նա:

Ավելի վաղ Յարմիշը տեսաուղերձում ասել էր , որ գաղութի աշխատակիցը Նավալնիի մորն ու փաստաբանին ասել է, որ քաղաքական գործչի մարմինը գտնվում է Սալեխարդում։ «Նրան տարել են Քննչական կոմիտեի քննիչները։ Հիմա նրա հետ «հետազոտություններ» են անցկացնում»,- ասել է Յարմիշը՝ պահանջելով, որ Ալեքսեյ Նավալնիի մարմինն անհապաղ վերադարձվի նրա ընտանիքին։

Ինչպես հաղորդում է Astra-ն , Նավալնիի մարմինը Սալեխարդի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում չէ, որտեղ զանգահարել են լրագրողները։ Բյուրոն հայտնել է, որ գաղութներից դիակներ չեն ընդունել և նրանց խորհուրդ է տվել զանգահարել Քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ