Արտաքին 2 տարի առաջ - 08:10 17-02-2024

Ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է բերում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է «սովորական գործ»։ Այս մասին գրում է trtrussian.com-ը:

«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում... Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս ճիչը։ Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է բերում իր հետևից։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր իրենց ստորագրությունն են դնում այս ցեղասպանության տակ, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Էրդողանը:

«Թուրքիան պաշտպանում է ոչ միայն պաղեստինցի եղբայրներին, այլև «մարդու իրավունքները, խաղաղությունը, միջազգային իրավունքը»։ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս իր «անկեղծություն» այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի՝ հետագա ջարդերը կանխելու համար։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո:

Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ նախատեսվող հարձակումից:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ