Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:00 16-02-2024

Սպասում են՝ մի 2 հոգի գլուխն ուտի, որ նոր ճանապարհները վերանորոգեն․ հարցում

Քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր են լինում, որ մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը գրեթե անտեսանելի են դարձել։

Կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթևեկության գծանշումները, ինչպես նաև ձմռանի ընթացքում տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնց թիվն օրեցօր ավելանում է։
Անգամ ցուրտ եղանակին, երբ հնարավոր չէ ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարելու, այնուհանդերձ, քաղաքապետարանն ու թաղապետարանները համապատասխան փոսալցման աշխատանքների հարցում են թերանում։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ինչո՞ւ են են Երևանի փողոցներն այսքան տխուր ու անմխիթար վիճակում։

«Այս երկրում տեր չկա, դրա համար էլ այս վիճակն է»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ վրդովված ասաց․
«Որովհետև «լավ»քաղաքապետ ունենք, հազիվ իր փորն է սարքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին