Ներքին 7 ամիս առաջ - 10:37 16-10-2025

Երևանում դանակահարված վիճակում 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի», 1 հոգի՝ «Շենգավիթ» ԲԿ-ներ. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի:

Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական եկնտրոն:

Էրեբունու հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ, իսկ Շենգավիթի բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում նշված բժշկական կենտրոններում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատրավածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վիրահարանում:

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Այվազովսկու փողոցից ու արդեն Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և գազային ատրճանակի՝ չկրակված 3 պարկուճ:

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոնւթյան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Էրեբունու համայնքային և Երևանի քրեական ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունները:

«Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ.-ն, իսկ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան