Ներքին 2 տարի առաջ - 21:57 15-02-2024

Վերջին անգամ անցած շաբաթ ենք խոսել հայրիկիս հետ, ասում է, որ ամեն ինչ նորմալ է. Դավիթ Բաբայանի որդի

«Հեռախոսազանգով ենք խոսում, վերջին անգամ անցած շաբաթ ենք խոսել հայրիկիս հետ։ Հայրս ասում է` ամեն ինչ նորմալ է, ասում է՝ առողջական վիճակը լավ է, խնդիրներ չունի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի որդին` Տիգրան Բաբայանը։

Բաբայանի որդու փոխանցմամբ` միմյանց որպիսություն ճշտելուց բացի՝ այլ թեմաներով չի խոսում Դավիթ Բաբայանը ընտանիքի անդամների հետ։

Տիգրան Բաբայանը թշնամու թիրախավորումից զերծ մնալու այլ հարցերի չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնեցին, որ Դավիթ Բաբայանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնամություն սերմանելու» կետերով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է