Ներքին 3 տարի առաջ - 18:17 14-11-2022

Տեղյակ ենք, որ հիվանդները շատ են, դեղամիջոցները քիչ․ ՊՆ-ն արձագանքում է 20 օր անց՝ ամեն ինչ նորմալ է

ՊՆ-ից այսօր ստացվեց Oragir.News-ի՝ հոկտեմբերին ուղարկված հարցման պատասխանը։ Մեր տեղեկություններով՝ այդ պահին բանակում բավականին շատ էին քիթ-կոկորդային հիվանդությունները՝ հաճախ բարդացած և զուգակցված թոքաբորբով։ Ունեինք տվյալներ նաև առ այն, որ անհրաժեշտ դեղորայք կար ոչ բոլոր դիրքերում։

«Մեր տեղեկություններով՝ բանակում այս պահին բավականին շատ են զինծառայողները, որոնց մոտ առկա են օդակաթիլային վարակներ, թոքաբորբ։ Խնդրում եմ նշել՝ ստանո՞ւմ են նրանք լիարժեք բուժում, կա՞ն անհրաժեշտ դեղամիջոցները, ժամանակին տրամադրվո՞ւմ են դրանք նաև դիրքերում ծառայությունն անցկացնողներին, քանի որ կան նաև տեղեկություններ, որ դժվարամատչելի դիրքերում հաճախ զինծառայողները բավական երկար մնում են առանց բուժզննության, առանց անհրաժեշտ դեղամիջոցների»,- հարցրել էինք։ ՊՆ-ից այսօր՝ 20 օր անց, հաղորդում են․ «Այս պահին ՀՀ զինված ուժերում օդակաթիլային վարակով և թոքաբորբով հիվանդացության դեպքերը քիչ են։ Բոլոր հիվանդները ստանում են պատշաճ և համապատասխան բուժում։ ԶՈւ զորամասերը և մարտական դիրքերն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով»։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասի» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների համաձայն լրատվամիջոցի գրավոր հարցմանը գերատեսչությունը պիտի պատասխանի 5-օրյա ժամկետում։ Եվ միայն այն դեպքերում, երբ հավելյալ հարցումներ և հետազոտություն է պետք կատարել, պատասխանը կարող է տրամադրվել ևս 25 օր անց։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը