Նախկիններին մեղադրեցին ամեն ինչի մեջ, բայց նախկինների ժամանակ հարգված էին հերոսը և հերոսածին ծնողը
copy image url

Նախկիններին մեղադրեցին ամեն ինչի մեջ, բայց նախկինների ժամանակ հարգված էին հերոսը և հերոսածին ծնողը

Ներքին 1 տարի առաջ - 23:28 14-02-2024
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ տիկին Նաիրան, տեղը չի գտնում, ինչ իմացել է, որ ուզում են դպրոցներից վերացնել պատերազմում անմահացած տղաների «Փառքի անկյունները»։

«Ամեն ինչ անում են, որ ջնջեն, ինչ Արցախին է վերաբերվում, էդպես էլ մեր տղաներին վեբերվող ամեն ինչն են ջնջում ու քանդում, հեռացնում։ Նիկոլն ուզում է հաջողությամբ մաքրել տա դավաճանի պիտակը, այսինքն` չկա Արցախ, չկան տղաները, չկան հիշողություներ։ Եթե փառքի անկյուները հեռացվում են, ապա դա բոլորին է վերաբերվում, և էն ծնողները, որ սուրճ են խմում Աննա Հակոբյանի հետ ռեստորանում կամ գրկաբաց իրենց տուն են հրավիրում և ընդունում, իրենց տղաներինն էլ է հանվելու։ Նրանք ի՞նչ են մտածում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նաիրա Մարգարյանը։

Տիկին Նաիրան ասում է՝ նախկիններին մեղադրեցին ամեն ինչի մեջ, բայց նախկինների ժամանակ հարգված էր հերոսը, հարգված էր հերոսածին ծնողը։

«Հերոսների ծնողներին չէին բանտարկում, ոչինչ այսքան արժեզրկված չէր։ Այս իշխանությունները չպատժվեցին երկիրը հանձնելու, 5000-ից ավել զոհ տալու, մորգի հատակին մեր տղաների մարմինները շպրտելու, մինչև այս պահը զոհերի և զիջումների համար։ Ոչ մի բանի համար չեն պատժվել, և մենք ենք մեղավոր, հենց ծնողներս, որ իրանք դեռ էդ աթոռին են նստած»,-շարունակում է հերոսածին մայրը։

Մարգարյանները Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղից պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն՝ Ժիրայրին։ Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր։

Մարգարյանների ընտանիքում անդրանիկ զավակն էր Ժիրայրը, 7 քույրերի եղբայրն ու մինուճար որդին:

Նաիրա Մարգարյանն ասում է՝ ամեն ինչ արժեզրկվեց այս իշխանությունների օրոք, քանդվեց ու բարոյալքվեց բանակը։

«Կարևորը Նիկոլի անվտանգությունը ապահովող ոստիկանը ամեն ինչով ապահովված է, հեչ էլ, որ զինվորը մեքենա չունենալու պատճառով մնում է ձյան տակ, կամ վառարանը բենզինով են վառում»,-եզրափակում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։