Մամուլ 2 տարի առաջ - 08:04 14-02-2024

Փակ հանդիպում ուղեվարձի թանկացման թեմայով. ի՞նչ են մտածում ՔՊ-ում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով: Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։

Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը։



Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի