Արտաքին 2 տարի առաջ - 14:12 13-02-2024

ԱՄՆ Սենատում Ուկրաինային օգնության փաթեթի քվեարկությունը կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը

ԱՄՆ Սենատն այսօր կարող է քվեարկության դնել Ուկրաինային և Իսրայելին օգնելու օրինագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 95 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել, որից մոտ 60 միլիարդ դոլարը նախատեսվում է տրամադրել Ուկրաինային, իսկ ավելի քան 14 միլիարդ դոլարն՝ Իսրայելին։ Գրում է Euronews-ը։

Սենատորները սահմանափակել են օրինագծի քննարկումը 30 ժամով: Կողմ է քվեարկել 66 սենատոր, դեմ՝ 33։ Այսպիսով, փաստաթղթի քվեարկությունը պետք է տեղի ունենա չորեքշաբթի՝ փետրվարի 14-ին։ Սակայն, ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, չի բացառվում, որ այն տեղի ունենա ավելի վաղ, այսինքն՝ այսօր։

Սենատում քվեարկությունից հետո օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ։ Այնուամենայնիվ, հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեն ստորին պալատում, ցանկանում են, որ այն ներառի դրույթներ, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների հարավային սահմանին ներգաղթի խնդրի լուծմանը։ Հանրապետականները ամիսներ շարունակ պահանջում են, որ ցանկացած փաթեթ, որը ներառում է օգնություն Իսրայելին և Ուկրաինային, լուծի նաև փախստականների ճգնաժամը Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին:

ԱՄն նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին տրամադրվող օգնությունը։ Իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Սենատը չպետք է հաստատի օգնության փաթեթը։ «Մենք չպետք է փող տանք առանց վերադարձի հույսի կամ առանց որոշակի պայմանների: ԱՄՆ-ն այլևս չպետք է հիմար լինի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին