Ներքին 2 տարի առաջ - 07:52 13-02-2024

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՀՀ ՊՆ

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: