Ներքին 2 տարի առաջ - 21:04 10-02-2024

82-ամյա տղամարդու տանն ապօրինի պահվող և օգտագործվող զենք-զինամթերք է հայտնաբերվել. shamshyan.com

Ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 82-ամյա Լյուդվիգ Խ․-ն իր տանը ապօրինի պահում և օգտագործում է տարբեր տիպի ու տեսակի զենք, զինամթերք։

Տեղում քննիչները Լյուդվիգ Խ․-ի տանը կատարում են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվում է 1 հատ ապօրինի «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տ/չ, ակոսափող հրազեն, 1 հատ ապօրինի ինքնաշեն ակոսափող ատրճանակ, 1 հատ «Իժ» տիպի 16 մմ տ/չ առանց համապատասխան թույլտվության ողորկափող որսորդական հրացան, 1 հատ «Իժ-38» տիպի օդաճնշիչ հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 7 հատ, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազենի 5.6մմ տ/չ 26 հատ փամփուշտներ, ինչպես նաև իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի 6 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացան / իր թվով 14 հատ փամփուշտներով, 2 տուփ վառոդ և թվով 206 հատ օդաճնշիչ հրացանի մխոցներ։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ