Ներքին 2 տարի առաջ - 17:34 09-02-2024

Ինձանից խլեցին հորս, հիմա էլ ուզում են խլել հորս թողած անունն ու հուշերը

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմացա, որ դպրոցներին հրաման է իջեցվել, որպեսզի դպրոցներից հանվեն փառքի անկյունները։
Ես չգիտեմ, թե ինչպես են այդ հրամանը կատարելու դպրոցների տնօրենները, չգիտեմ, թե ինչ բացատրություն են տալու աշակերտներին ուսուցիչները, չգիտեմ, թե ինչ սրտով են երեխաներին դպրոց ճանապարհելու ծնողները, բայց մեկ բան շատ հստակ հասկանալի է. թյուրքական ցեղի շահերը պաշտպանող օրվա իշխանությունը պատրաստ է ամեն հնարավոր ստոր քայլի, միայն թե մեծ եղբայրը գոհ մնա։
Գիտեք, երբեք չեմ երազել, որպեսզի հորս կամ քեռուս փոխարեն տեսնեմ այդ փառքի անկյունները կամ խաչքարերը ու ոչ մեկին չեմ ցանկանա, որ իր հորը գրկելու փոխարեն սփոփվի հոր փառքի անկյունով, բայց սրանք ինձանից խլեցին ոչ միայն հորս, այլ նաև հիմա ուզում են խլել հորս թողած անունն ու հուշերը»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը