Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:10 09-05-2022

44-օրյա պատերազմից հետո Եռատոնը մեզանից խլեցին. Սեյրան Օհանյան

Մեծ Հաղթանակի տոնի առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ տարիներ առաջ, երբ «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացրեց Շուշիի ազատագրումը, դա մի քանի ուղղություններվ պատմական եղավ իրենց համար.

«Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի հոգին անկոտրում է, դրանով նաև հիմք ստեղծվեց ՀՀ և Արցախի ցամաքային միացման։ Դա նաև ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով՝ սկսած հետախուզությունից մինչև գործողություններ»։

Օհանյանի խոսքով՝ օպերացիան հիմք դարձավ հետագա հաղթանակների համար։ «44-օրյա պատերազմից հետո Եռատոնը մեզանից խլեցին, բայց այս ամենից պետք է հետևություններ անել ու դասեր քաղել։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա»։

«Եթե մեզ միշտ հարվածել են, ու մենք գոտեպնդված ենք դուրս եկել, ապա այսօր մեր «Դիմադրության» շարժմամբ բարձրացնում ենք մեր պայքարի ոգին։ Իշխանությունների գործողությունները օբյեկտիվ կերպով գտնվում են ճնշման տակ միջազգային հանրության կողմից, իսկ իշխանությունները, որնք պարտված են, պետք է թողնեն, հեռանան, բայց նրանք շարունակում են ասել, որ մենք պետք է գնանք խաղաղության։ Իշխանություններն իրավիճակը իրականացրել են ոչ սթափ գնահատմամբ, այսինքն՝ ամեն բան արել են, որ բանակցային գործընթացը չլինի։ Իսկ բանակցային գործընթացքը Սերժ Սարգսյանի և նախկին նախագահների ժամանակ չի տապալվել»։

Լրագրողի հարցին, թե իր կյանքը եթե նվիրել է բացառապես բանակաշինությանը, ինչպե՞ս է իրեն հաջողվել ձեռք բերել առանձնատուն Վահագնի թաղամասում, պատասխանեց. «Դուք, ինչպես նաև ձեր պատվիրատուները, բանակային կյանքը վերածել եք հասարակ կենցաղային մակարդակի, իսկ այսօրվա իշխանությունները ունեն հնարավորություն՝ պարզելու, թե ով ինչ ունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը