Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ թատրոնի տնօրենի պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
Ողջույնի խոսքում Եզրաս սրբազանը նշեց, որ հոգևոր երգերի փառատոնը նաև հոգեշահ աղոթք է՝ կոչված ամրապնդելու Ռուսաստանում ապրող ժողովուրդների համերաշխությունն ու փոխադարձ սերը։
Նորին Սրբութիւնը չկարենալով մասնակցիլ այս համագումարին, իր պատգամը ղրկած էր, զոր ընթերցեց Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Անուշաւան Արքեպիսկոպոս Դանիէլեան։
Հայաստանի իշխանությունները թևակոխել են ամուսնալուծությունների երկրորդ փուլ։
ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը:
Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել՝ ազատ ապրելու իր իրավունքին, ինչպես շուրջ 3 տասնամյակ առաջ արցախյան ազատագրական շարժման օրերին էր։