Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:23 06-02-2024

Նոր քաոս կրթության ոլորտում․ դպրոցներում բունտ կսկսվի Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ կրթության ոլորտում քաոսը կրկին սրվել է: Դեռ չէին մարսել նոր չափորոշիչներով տպագրված դասագրքերի ձախողման փաստը, այժմ հերթը պատմության դասագրքերինն է։

Դեռ դպրոցների ստեղծման սկզբից պատմության նոր տպագրված դասագրքերը կոչվել են «Հայոց պատմություն»։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անանուն մասնագետների կարծիքը, թե ճիշտը «Հայաստանի պատմություն»-ն է, ոչ թե «Հայոց», դրանից հետո ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին հարցրել է. «Իսկ ինչո՞ւ Հայոց պատմությունը չենք անվանել Հայաստանի պատմություն»։ Այս մասին բարձրաձայնվել է նաեւ Կառավարության նիստերի ժամանակ, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ մի բացասական մեկնաբանություն չի տվել։ Նախարարը գլխիկոր լսել եւ չի հակաճառել Փաշինյանին։ Օրեր անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց նոր նախագիծ, որով «Հայոց պամություն» դասագիրքը նախատեսվում է փոխարինել «Հայաստանի պատմություն» տերմինով։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը չի փորձել հետ կանգնեցնել Փաշինյանին այդ մտքից՝ բացատրելով, որ գոնե փոփոխությունները պետք է սկսել նոր ուստարուց: Նախարարի այս լռելյայն համաձայնությունը ԿԳՄՍՆ մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Տեղեկացանք, որ շատ դպրոցներում բունտ է հասունանալու Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան