Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 02-02-2024

Թուրքը Թուրքիայում ապրող հայերին ավելի լավ է նայում, քան մեր իշխանությունները՝ իրենց ժողովրդին

Գյումրեցի 82-ամյա Քնարիկ Մկրտչյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, երկար տարիներ աշխատել է դպրոցում։ Միայնակ թոշակառուն հիմա Գյումրիի վթարային շենքերից մեկում է ապրում, որը ԲԳՎ-ով է գնել։ Ինչպես տիկին Քնարիկն է ասում`այն ժամանակ շենքը դեռ երկրորդ աստիճանի վթարայինություն ուներ, տարիների ընթացքում հիմա շենքը չորրորդ աստիճանի վթարայինության է։

Շենքում կոյուղու հետ խնդիր կա, ջուրն էլ դրսից են բերում։ Տարեց կինը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ այս վիճակն այլևս տանելի չէ։

«Տանը վերարկուով եմ ման գալիս, էս տարիքիս ջուրը դրսից եմ բերում, էդ նույն ծորակից օգտվում են և' շները, և' կատուները։ Ես երկու բնակարան եմ կորցրել և հիմա էս երկու բնակարանների փոխարեն ինձ տվել են այս բնակարանը»,- ասում է 82-ամյա Քնարիկ Մկրտչյանը։

Տարեց կինն ասում է`թուրքը Թուրքիայում ապրող հայերին ավելի լավ է նայում, քան մեր իշխանությունները իրենց ժողովրդին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման