Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:44 01-02-2024

Հետևողականորեն իրականացվում են թշնամիների պահանջները․ Հայաստանն արագորեն զրկվում է իր դեմքից

«Հայաստանի գործող սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի նկատմամբ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ասել է Ալիևը՝ պարզաբանելով, որ ՀՀ Անկախության հռչակագրում «Ղարաբաղ» ադրբեջանական շրջանը Հայաստանի մայր օրենքի մակարդակով թիրախ է, իր երկրի հանդեպ տարածքային նկրտում։

Ալիևը նաև հայտարարել է․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կարելի է հասնել Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում»։

«Զարմանալի» զուգադիպմամբ Անկախության հռչակագրից փետրվարի 1-ին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մենք իսկապես պետք է կարգավորենք մեր հարաբերությունները անկախության հռչակմամբ։ Ո՞ւր է իմաստը, ո՞ւր է այն պահը, երբ մենք պետք է ոչ պետական ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի։ Դա սահմանադրական հանրաքվեն է»։

Օրվա ընթացքում որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունից հեռացվել են Արարատ լեռան կադրերը։ Ենթադրելի է, որ ընդմիշտ։

«Հայոց պատմությունը» չկա․ «Հայաստանի պատմությունը» գուցե առժամանակ լինի, սակայն առանց խոսելու հայոց լյառ Արարատի, հայոց վիշտ Ցեղասպանության, հայոց հաղթանակների խորհրդանիշ Արցախի մասին․․․ Դրանք էլ հայոց չեն պատկանում, չեն մտնում «խաղաղության դիրիժոր»-ի ասած 29 800կմ2-ի և դրա հայեցակարգի մեջ։

Նիկոլ Փաշինյանը կամենում է, որ մենք սովորենք լինել «դժբախտ և դժգույն», ապրենք առանց դեմքի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում