Ներքին 4 տարի առաջ - 15:29 29-12-2021

Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության երաշխիք են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից:

Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են պաշտպանված մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:

Այս սկզբունքային մոտեցումը մեզ համար հիմա առավել, քան կենսական է:

Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը:

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս մոտեցումը մեզ միայն կուժեղացնի:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ այն մասին, թե ինչ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը։

Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկպես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան