Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 17-02-2025

Ըստ էության. Երբ իշխանությունը մեկ մարդու ձեռքին է, ի վերջո այլասերվում է, ինչպես ՔՊ-ի դեպքում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանին։

Նրա հետ խոսել ենք իր և Հովիկ Աղազարյանի հիմնադրած կուսակցության տեսլականի, Նիկոլ Փաշինյանի վերարտադրության անթույլատրելիության, իշխանության գալուց հետո իրենց քաղաքականությունը ՔՊ-ի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից տարբերվելու, ՔՊ-ի անցնցում չհեռանալու և մի շարք այլ հարցերի մասին։ Ասլանյանի խոսքով` անելու են ամեն բան, որ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չլինի։

«Աշխատելուն ենք, որ իրեն սպառած Փաշինյանն այլևս չլինի վարչապետ. նպաստելու ենք դրան ամեն գծով։ Երբ իշխանությունը մեկ մարդու, մեկ խմբակցության ձեռքին է` ի վերջո այլասերվում է, ինչպես ՔՊ-ի դեպքում»,-ասաց նա։

Պատգամավորի պնդմամբ` խնդիրն այն է, որ մենք տեր չկանգնեցինք մեր հաղթանակին։ «Ադրբեջանը տեր կանգնեց իր պարտությանը, իսկ Հայաստանն անտեր թողեց իր հաղթանակը»,- նշեց նա։

Խոսելով ընդդիմադիրները մասին` Ասլանյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիրներն արժանի են այս իշխանությանը, որի հետ սերտաճել են։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը