Միտք 2 տարի առաջ - 09:15 01-02-2024

Իշխանության ֆեյքերի արշավը «Հայոց պատմության» դեմ աննախադեպ մասշտաբների է հասել

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
Երեկ գործող վարչախմբի կողմից «Հայոց պատմության» դեմ ծավալած արշավը աննախադեպ մասշտաբներ ստացավ: Օգտագործելով իրենց ֆեյքերի բանակը և ադմինիստրատիվը ռեսուրսը, հակահայ մոլեռանդների մի խումբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեկ օրվա ընթացքում համարյա 1200 Կողմ ձայն է լցրել իր կողմից առաջ տարվող անհեթեթ նախագծի օգտին՝ ավել, քան հանրային քննարկման ողջ առաջին շաբաթվա ընթացքում ստացված Կողմ ձայների թիվը: Ակնհայտ է, որ գաղափարական հոգևարքի մեջ գտնվող և նորանոր կոռուպցիոն սկանդալներից ցնցվող վարչախմբի համար այս հարցը դարձել է կենաց և մահու կռվի մի դաշտ, նա այս անհույս մարտի մեջ է նետում այժմ իր ողջ պրոպագանդիստական ռեսուրսը՝ Баграмян 26 տխրահռչակ տելեգրամյան ալիքը, civic.am-ը, անձամբ դրանց համակարգող Տարոն Չախոյանին:

Բայց արի ու տես, որ մարդկանց ուղեղների լվացման վրա մասնագիտացված դեմագոգներին այս անգամ չի հաջողվում հաղթել նոր-նոր ոտքի կանգնող հայ քաղաքացիական հասարակությանը: Ի հեճուկս Ֆեյքերի գրոհներին, Դեմերի թիվը կայքում ևս կայուն աճում է, իրական քաղաքացիները կայքում մոտ 180 Դեմ մեկնաբանություն են թողել, շատերը հրաշալի, գիտական մակարդակի փաստարկված, իսկ Կողմ գեթ մի մեկնաբանություն էլ չկա: Ամբողջ կրթական կոլեկտիվներ, ինչպիսիք է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, կամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմության լաբորատորիան, հայտնել են իրենց փաստարկված Դեմ դիրքորոշումները, մամուլը սկսել է ամենօրյա ռեժիմով գրել իրական հայ մարդկանց և վարչախմբի անդեմ ֆեյքերի այս վիրտուալ ճակատամարտի մասին:

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է: Որքան էլ լցոնեք, որքան էլ կեղծեք, որքան էլ խաբեք, մարդկանց աչքերն արդեն բացվում են, մարդիկ սկսում հասկանալ, թե որն է ձեր իրական առաքելությունը, սկսում են տեսնել, որ դուք եկել եք ոչ թե թալանի դեմ պայքարելու (վկան՝ երեկվա ձեր իսկ Էկոնոմիկայի նախարարությունում բազմամիլիոն թալանի խայտառակ բացահայտումները), այլ ազգային պետությունը չեղարկելու, մեր անցյալը, ներկան ու ապագան դիմազրկելու և ջնջելու համար:

Ձեզ դա չի հաջողվելու: Մեր զինանշանի բիբլիական Արարատը ուսապարկ չի դառնալու, արքայական Առյուծը՝ բորենի, վսեմաշուք Արծիվը՝ ագռավ: Ձեր բերած կեղծ արժեքները անապատի փոշու պես մեր լեռների քամին սրբելու է, տանի: Այդ օրը գալու է, որքան շուտ դա գիտակցեք, այնքան քիչ վնաս կտաք մեր երկրին, և այնքան արագ մենք կհաղթահարենք ձեր բերած բոլոր ավերածությունները: Մինչ այդ, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն վհատվում, ովքեր կռվում են սեփական տեսակի շարունակության համար, ու ովքեր այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակները»:



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը