Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:30 30-01-2024

Ով է ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը կամ «լավաշի Մրդո»-ն

Գյումրեցի 50-ամյա Հովհաննես Մկրտչյանին դաժան ծեծի ենթարկած 36-ամյա Մարտին Թորոյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի (Ապար) քրոջ որդին է։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունից ասում են, որ Մարտին Թորոյանը իրենց կուսակիցը չէ, այլ պարզապես 2021 թվականի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել է մտերիմ ընկերոջը` ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանին։ Վերջինիս հետ կիսում են ոչ միայն քաղաքական գաղափարներ, այլ նաև բիզնես ծրագրեր։



«Լավաշի Մրդո»-ն Գյումրիի Զույգ աղբյուր թաղամասից է, «Տիգրան Մեծ» լավաշի փուռը իրեն է պատկանում։ Մարտին Թորոյանը ամուսնացած է, կինը Մագա Ստեփանյանն էլ Գյումրիի թիվ 21 հիմնական դպրոցում է աշխատում, ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ ծանոթի միջոցով է անցել այդ աշխատանքին։



Մարտին Թորոյանի անվան շուրջ աղմուկ բարձրացավ նաև 2021 թվականի ամռանը, երբ Գյումրիի Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա որոշել էր ապօրինի կերպով իրականացնել շինարարական աշխատանքներ՝ չունենալով համապատասխան շինթույլտվություն: Թորոյանը այնքան խորամանկ գտնվեց, որ ջրից չորս դուրս գալու համար լուրեր տարածեցին, որ շինաշխատանքներն իրականացնողը ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանն է։ Լրագրողական անհոգնել պայքարից հետո զբոսաշրջային գրասենյակը այդպես էլ չկառուցվեց։



Մարտին Թորոյանի մերձավորներին բնորոշ առանձնահատկություններից է արագ տեղավորվելը կուսակցական տարբեր ճամբարներում։ Քեռին ընդդիմադիր է, ինքը ՔՊ-ական, այսպես տարբեր ճամբարներում լինելով, հարմար դիրքավորված ապրում են։ Քաղաքում Թորոյանի ճանաչողները գիտեն, որ զոռբա է, ոչնչի առաջ չի կանգնում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ

Ձեզ գուցե հետաքրքրի