Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:32 27-01-2024

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում

Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի որոշումների շարունակական անտեսման վրա, խորը դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանական մերձիշխանական օղակները ԵԽԽՎ այս որոշմանը տալիս են Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ իբր իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ցուցաբերման և նման երեսպաշտական այլ մեկնաբանություններ՝ չցանկանալով առերես ընդունել այն հանցանքները, որոնք ծանրացած են ադրբեջանական վարչակարգի ուսերին։

Ավելին՝ որպես խնդրի լուծման այլընտրանք, Ադրբեջանը ոչ թե հանձն է առնում կատարված հանցանքների հետևանքների արդարացի վերացումը, այլ քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։
Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։
Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակով հնչել է, թե միջազգային իրավունքը անցյալի վերապրուկ է, որին կարող են ապավինել միայն թույլ պետությունները։ Միջազգային կառույցներին անդամակցությունից հրաժարվելը և անգամ միջազգային դատարանների իրավասության ճանաչումը մերժելը գալիս է հաստատելու ադրբեջանական բռնապետության որդեգրած գաղափարախոսության և դրան համապատասխան գործելաոճի գործարկումը, որի նպատակն է նախ՝ պատասխանատվություն չկրել արդեն իսկ մարդկության դեմ գործված հանցանքների համար, երկրորդ՝ ապահովել անպատժելիության շարունակականություն ծավալապաշտական հետագա գործողություններում։

Մատնանշելի է, որ անցյալ դարում գործող նացիստական և ֆաշիստական վարչակարգերն էին դիմում նման քայլերի, մասնավորապես՝ դադարեցնում էին անդամակցումը այդ ժամանակ գործող Ազգերի լիգային, որպեսզի չլինի իրենց հանցավոր գործողությունները թեկուզ և առերես սահմանափակող որևէ գործոն»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, հաշվի առնելով անցյալի փորձը, թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը, այլ գործնականորեն պատասխանատվության ենթարկելով՝ կանխել հետագա ողբերգությունները։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում