Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 06-09-2023

Էրդողանը «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը Կովկասում

Սեպտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում նաև ամփոփվել է նրա կատարած այցը Սոչի և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հերթական ծավալուն ելույթն է ունեցել։ Նա, խոսելով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներից, մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տարածաշրջանի խնդիրներն էլ ավելի խորացնելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«․․․ [Սիրիայում] վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները բացահայտ ցույց են տալիս մեր մտահոգությունների ու զգուշացումների իրավացիությունը։ Ոչ թե լուծման, այլ խնդրի մասը լինելու ռեժիմի համառությունն էլ ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները։ Որպես Թուրքիա վճռական ենք շարունակել աշխատել մնայուն լուծման համար՝ Սիրիայի տարածքային ամբողջականության, դեմոգրաֆիական իրողությունների՝ ներառյալ էթնիկ և մազհաբային սկզբունքի հիման վրա։ Բոլոր կողմերին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանի խմբերի վրա՝ ներառյալ Ամերիկային, Ռուսաստանին, Իրանին, ռեժիմին հրավիրում ենք ջանք ցուցաբերել այդ ուղղությամբ»,-նշել է Էրդողանը։

Այնուհետև շեշտելով Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության կարևորության մասին՝ Էրդողանն անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակի զգայունությանը։ Այդ համատեքստում նա «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը։

«Մեր հարավային շրջանի կայունությունն ու անվտանգությունը շարունակելու է տեղ գրավել մեր երկրի առաջնային օրակարգի ամենավերին շարքերում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Կովկասում Հայաստանի սադրիչ գործելակերպի գլխավորությամբ՝ հավասարակշռությունը շարունակում է պահպանել զգայունությունը, Բալկանները ցանկանում է ներքաշվել նորից հակամարտության մեջ և այս ամենի կողքին աշխարհի չորս կողմում նոր ճգնաժամեր են հասունանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում