Միասնական հարթակում էլ են «ֆեյք» քվեարկություն կազմակերպո՞ւմ․ «Փաստ»
copy image url

Միասնական հարթակում էլ են «ֆեյք» քվեարկություն կազմակերպո՞ւմ․ «Փաստ»

Մամուլ 1 տարի առաջ - 08:36 25-01-2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում տեղադրված նախագծերի վերաբերյալ հնարավոր է ոչ միայն կարծիք հայտնել, այլև քվեարկել: Ինչպես հայտնի է, հունվարի 22-ին հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով մասնավորաբար նախատեսվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Այս նախագծի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են ստանում ոչ միայն հանրային քննարկումները, այլև օնլայն քվեարկության ընթացքը: Եթե առաջին մեկ օրվա ընթացքում դեմ քվեարկածները կազմում էին մոտ 80 տոկոս, ապա հաջորդ երկու օրերին միանգամից սկսեց աճել «կողմ»-երի թիվը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոտենալով 50 տոկոսի շեմին: Երեկ երեկոյան հարաբերակցությունը 44/56 էր:

Այնպիսի տպավորություն էր, որ կազմակերպվել էր «ֆեյքային» գրոհ, որպեսզի «դեմ» քվեարկողների թիվն այդքան շատ չերևա: Նույնիսկ գրանցված օգտատերերից մեկն էր նկատել. «Անվստահելի են ձեր բոլոր հարցման արդյունքները. ձեզ ինչքան ձայն պետք է, նկարում եք»: Ուշագրավ է, որ մեկնաբանություններում բացառապես կարծիք էին հայտնել «դեմ» արտահայտվողները: Ստացվում է՝ մոտ 600 քվեարկող իբր «կողմ» է նախագծին, սակայն հիմնավոր կարծիք ոչ ոք չի արտահայտել: Սա գուցե նաև տրամաբանական է, քանի որ «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը, առավել ևս, որ նախագծի հեղինակներն իրենք են մեկնաբանություններին պատասխանում, որ «յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում՝ առարկություն, պետք է հիմնավորված լինի»:

Ի դեպ, նախագծի հեղինակների «եզրակացություն» սյունակում հաճախ կարելի է հանդիպել «դիտարկումը նախագծի հետ որևէ առնչություն չունի» ձևակերպմանը, որը վերաբերում է սուր քննադատություններին: Դրանցից մի քանիսն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև. «Հանգիստ թողեք Հայաստանը», «Ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին, մի կատարեք նրանց ամեն մի անհեթեթ պահանջը», «Մի նախաձեռնություն առաջ չեք քաշել, որը չէր հակասի Հայաստանի և հայկականության շահերին», «Կլինի դուք անաղմուկ լքեք մեր երկիրը, անբարոներ», «Օր օրի ավելի եմ համոզվում մեր կառավարության ստոր լինելու մեջ», «Միայն ավերում եք, գոնե մի լավ բան արեք» և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել